06 07 2020

650 մահերը ռեժիմի ապաշնորհության և անգործության հետևանքն են. Միհրան Հակոբյան

650 մահերը ռեժիմի ապաշնորհության և անգործության հետևանքն են. Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․

«Երբ համաճարակի դեմ պայքար կոչվածին Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Քոչարյան Անդրանիկը պատերազմ է անվանում, միանգամից պարզ է դառնում, թե ինչպես է նա «պայքարել» աղետի գոտում 1990-ականների կեսերին: Ինչպես այն ժամանակ էր պայքարի իմիտացիա ու տնազ, նույնն էլ հիմա է, էլ չասած կուբամետրով փող աշխատելու շատ հետաքրքիր դրվագները:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ տարիներով մարտի 1-ի 10 զոհերը մատի փաթաթան սարքած մարդն ասում է՝ սպասեք «պատերազմը» վերջացնենք, հետո կխոսենք: Մինչդեռ իր որակած «պատերազմում» իրենց իսկ հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն իսկ 650 մահացած մարդ կա:

650 ընտանիքում սուգ է, 650 ճակատագիր է խեղվել, 650 երազանք կիսատ է մնացել: Ամենավերջին ստորությունն ու անբարոյականությունը կլինի ասել, թե այս 650 մահերը պակաս ցավալի են մարտի 1-ի 10 մահերից:

Այս 650 մահերը ներկայիս ռեժիմի ապաշնորհության ու հանցավոր անգործության հետևանքն են: Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են, որի համար պատասխան է տալու երկրային ու երկնային դատաստանների առջև:

Ցավալին այն է, որ Քոչարյան Անդրանիկի մակարդակի մարդկանցով համալրված այս ռեժիմը պատրաստվում է մինչև վերջին հայը պայքարել համաճարակի դեմ՝ միևնույն ժամանակ սին հույսեր տածելով, թե հնարավոր է լինելու խույս տալ ազգի ճակատագրի հետ խաղալու պատասխանատվությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ