01 07 2020

Հունիսին նախորդ տարվա համեմատ մահվան թվերը աճել են 30%-ով․ Փաշինյան

Հունիսին նախորդ տարվա համեմատ մահվան թվերը աճել են 30%-ով․ Փաշինյան

Կորոնավիրուս ունեցող 10 900 քաղաքացիներից 2106-ը գտնվում են հիվանդաոցային պայմաններում։ Այս մասին  պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«536-ի վիճակը ծանր է, 117-ինը՝ ծայրահեղ ծանր, 1730 պացիենտ ունի թոքաբորբ»,- հայտնեց վարչապետը։

Նա նաև նշեց, որ այս տարվա հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն։ 

«Մենք հայտնել էինք, որ 2020թ․ առաջին 5 ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի, բայց, ցավոք սրտի, այդ վիճակագրությունը փոխվել է։ Իհարկե, այս փոփոխությունն ամբողջությամբ չի կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այդ գործոնին»,- նշեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ