29 06 2020

Մենք էլ շատ բան գիտենք իրենց անձնականից, թե ընտանեկան կոմպլեքսները որտեղից են․ Զոհրաբյան



Ամենաանբարո բանը, որ այս իշխանությունն արեց և շարունակում է անել՝ այն է, որ հատեց «կարմիր գիծը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, մենք էլ շատ բան գիտենք իրենց անձնական կյանքի մասին, թե ընտանեկան կոմպլեքսները որտեղից են գալիս, բայց համարում եմ նողկալի, երբ մտնում են մարդու անձնական կյանք: Որևէ իշխանություն իրեն թույլ չտվեց մտնել հակառակորդի անձնական կյանք, ինչն արեց այս իշխանությունը: Սրա պատասխանն իրենք դաժան են տալու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ