Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ մեր հանրապետության հարավ-արևելյան սահման, ծանոթացել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը