27 06 2020

Հրավիրել էին զրույցի․ Քաղաքագետին ԱԱԾ-ում թույլ չեն տվել նկարահանել



ԱԱԾ հարցաքննության հրավիրված քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն առաջարկել է ձայնագրել զրույցը, սակայն մերժում է ստացել։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ցանկացել ձայնագրել, քաղաքագետը պատասխանեց․ «Որովհետև գիտեմ՝ ինչպես են խեղաթյուրում, սելեկտիվ ընտրությամբ հատվածներ վերցնում»։

Չորեքշաբթի օրը քաղաքագետը կրկին հարցաքննության է։ Հաջորդ անգամ կգնա փաստաբանի հետ միասին։

Հիշեցնենք, որ քաղաքագետին ԱԱԾ հրավիրելու պատճառ է հանդիսացել հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում միտքը, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Ճեպազրույցից հետո, Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։

Իր դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը՝ այստեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ