27 06 2020

Փաշինյանը թքած ունի սահմանդրության և օրենքների վրա․ Ռուբեն Հակոբյանը մտավ ԱԱԾ



ՍԴ-ի առջև ճեպեզրույցից հետո ինձ կանչել են ԱԱԾ, որտեղ ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հակաօրինական միջոցներով, հակասահամանադրական քայլերով ուզուրպացնում է իշխանությունը , հասարակությանը պարտադրում է  գործել օրենքի դաշտում, բայց ինքը հակաօրինական քայլեր է անում։ Եվ ասել եմ՝ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյաի գործիքակազմից, ինչով որ ինքը կարողացավ պետական հեղաշրջման միջոցով իշխանության գալ, հիշում ենք նա գրավեց ռադիոտունը։ Այս մասին լրագրոների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

«Այսօր համարժեք չէ ընդդիմության  պահվածքը, որովհետև ամեն օր արթնանում ես ու բոլորը խոսում են այն մասին, որ հակաօրինական ու հակասահմանադրական  ուղղություն է որդեգրել իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Լավ հասկացանք, ինքը թքած ունի և՛ Սահմանադրության վրա, և՛ օրենքների վրա, ինքը անում է այն, ինչ ուզում է, իր ընտանեկան կապալը անում է այն ինչ ուզում է և պետական կառույցները այսօր գոյություն չունեն, կամ իշխանության ճյուղերն այսօր գոյություն չունեն, իր անմիջական հարկադրանքի ու պարտադրանքի տակ են գտնվում և, բնականաբար, ասում ենք բավական է այլևս: Ինքը ուշադրություն չի դարձնում դրա վրա, բնականաբար պետք է համարժեք քայլեր ձեռնարկել, դրանք էլ ես ուրիշ բան չեմ ասում, այն գործիքակազմը, որով Փաշինյանը եկել է իշխանության` փողոցները փակելով, ռադիոտան դոռը ջարդելով»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ