26 06 2020

Կանոնները խստացնում ենք, տուգանքները պետք է նաև բռնագանձվեն․ Փաշինյան

Կանոնները խստացնում ենք, տուգանքները պետք է նաև բռնագանձվեն․ Փաշինյան

Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դրաձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, եւ ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանը այսօր մեկ մլն բնակչին ընկնող վարակվածների թվով եւ ամենօրյա վարակակիրների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշախրհում: Սա մեծ պրոբլեմ է բոլորիս համար, բայց կա մեկ ավելի կամ կարեւոր պրոբլեմ, որից բխում է այս երկրորդ պրոբլեմը՝ այս վիճակը գիտակցումը եւ տրամադրությունը Հայաստանում չկա, որովհետեւ Այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որտեղ ամբողջ բնակչությունը ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ:

Բայց ցավոք սրտի մենք այդպիսի իրավիճակ չունենք: Ընդհակառակը, շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ: Շատ դեպքերում կյանքը շարունակում է իր բնականոն հունով ընթանալ, ինչին մենք իհարկե, դեմ չենք, բայց կարծում ենք, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստիվ պահպանվեն:

Մենք եկել ենք եզրահանգման, որ առաջիկայում պետք է գնանք հակահամաճարակային կանոնների խստացման: Քանի դեռ մենք այս թվերի փոփոխություն չունենք, մենք պետք է գնանք խստացման: Ընդ որում այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղությունները ունենալ: Ես կարող եմ արձանագրել, որ մեր մոտ կանոնների խախտման դեպքերը առավել ցայտուն արտահայտություններ են ստանում: Գիտեք երեւի, որ ունենք արդեն քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման առիթով, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին որոշել է տաքսի վարել: Քրեական գործ է հարուցվել այդ փաստի կապակցությամբ:

Մենք նաեւ արձանագրել ենք, որ վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն նաեւ բռնագանձվեն: Մենք օրենսդրական փոփոխություններ ենք մտածում մտցնել, որ տուգանքի նշանակումից մինչեւ գանձելու պահը առավել կարճ ժամանակահատված կտեւի:

Այս միջոցների գնում ենք ոչ թե մարդկանց տուգանելու համար: Մեր խնդիրը չէ տուգանելը, ուղղակի ուզում ենք ասել, որ յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս:

Մեզնից շատերը դիմակ կրելը ընկալում են որպես չվարակվելու միջոց, բայց դիմակները ավելի շատ պաշտպանում են մեր դիմացիններին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ