26 06 2020

Ապրում ենք նիկոլիզմի ժամանակաշրջանում․ Սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Շարմազանով



Մենք երկու տարի շարունակ ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի, Նիկոլիզմի ժամանակաշրջանում, և ես ամենևին զարմացած չեմ Փաշինյանի արտահայտություններից, որովհետև դա իր ոճն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։

«Դեռևս 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վերջանգիր ներկայացրեց և շանտաժի ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ երկու տարի առաջ նա քայլեր է կատարում դեպի իր իշխանության բացարձակայնություն, նա ցանկանում է դառնալ միապետ , բռնապետ․․․ այդ ճանապարհով է գնում։ Իր հայտարարությունը ԱԺ-ում բավականին ծիծաղելի, անհեթեթ հակաժողովրդավարական և հակապետական հայտարարություն էր, որը բնորոշ է, օրինակ՝ Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին՝ բռնապետերին: Ի՞նչ է նշանակում՝ նրանք, որոնք չեն եղել իմ կողմնակիցը և չեն եղել հեղափոխության ջատագովներ, խորհրդարանում չեն լինելու: Եթե այդպես է, թող Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներն ուղարկի թոշակի, կառավարի միայն ինքը, իր ընտանիքի անդամները՝ ցարի դեկրետներով: Սա ուղիղ հարված էր բազմակարծությանը»,- ասաց Շարմազանովը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ