«Տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ նշելով, որ այստեղ է իրենց բարոյական, քաղաքական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին։
Նա ասաց, որ հեղափոխությունները բերում են դժբախտություն, կործանում, հիմա համոզվում են, որ կործանման թիրախ է ընտրվել Սահմանադրական դատարանը։
«Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի, համախմբի և միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել իշխանությանը։ Սա է ճանապարհը, մենք այս ճանապարհն ենք տեսնում։ Սահմանադրական դատարանը բոլորինս է, ուրեմն պաշտպանել Սահմանադրական դատարանը, նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»,- ասաց Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը