Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետև շատ ցինիկորեն իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել է ՍԴ-ի վրա և ոչ մի օրենք չի ճանաչում: Ես կարծում էի, որ այսօր այս փողոցները պետք է փակվեին, որովհետև իրենք օգտագործում են կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում, Սահմանադրությունն են ցեխաջրի մեջ գցում: ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով պետությունում տեղի է ունենում սողացող հեղաշրջում
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի շրջանակում փոխել իշխանությունը հնարավոր չէ, որովհետև ինքը բացարձակ հակաօրինական դաշտում է գտործում Փաշինյանը: Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ ուժային որոշ կառույցների հետ միասին, հիմա պետք է հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, կլինի պետական պահպանության տակ գտնվողն մյուս օբյեկտները, պետք է գրավել և իրեն վռնդել իշխանությունից: Իրենք պետությունը տանում են դեպի կործանում»,-հայտարարեց Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը