Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում եւ Երեւանում՝ ժողովորդի ապագայի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին եւ ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարեւորելով գնում էին ապագա։
Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում եւ Երեւանում՝ ժողովորդի ապագայի համար։
Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո եւ Հայաստանի հանդեպ բարեկամության համար։
Միշտ կմնաք մեր աղոթքներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը