Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժը մտածում է «կռուտիտներ» անել. Slaq.am
Ինչպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացրել ՍԴ, որով խնդրել է դատարանին, հիմք ընդունելով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել երկու դիմումները:
Այսինքն այն դիմումները, որոնք ներկայացրել էին մոտ 1 տարի առաջ և վերաբերում էին՝ 300.1 հոդվածի համապատասխանությանը՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Ի դեպ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման հետ կապված որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն դիմումները:
Քոչարյանի փաստաբանական թիմի այդ անսպասելի որոշումն ըստ էության երկմտանքի մեջ է գցել <<Լուսավոր Հայաստան>> կուսակցությանը: Ըստ Slaq.am-ի աղբյուրների, այժմ էլ <<Լուսավոր Հայասատան>> կուսակցությունում ներքին գործընթաց է տեղի ունենում, որի արդյունքում ցանկանում են հայտարարեն ՝ թե քանի որ մտավախություն ունեն , որ Քոչարյանի փաստաբանական թիմը նորից կդիմի ՍԴ, իրենք չեն միանա ԲՀԿ-ին: Ըստ մեր հավաստի աղբյուրների, Էդմոն Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժն այդ կերպ «կռուտիտ» լինելու պատճառ է փնտրում այս պահին ՝ հայտարարելու որ Քոչարյանի փաստաբանական թիմի արածն ընդամնեը խաղ է, այդ իսկ պատճառով չեն կարող միանալ ԲՀԿ-ին: Բայց, ինչպես նշում են մեր աղբյուրները, իրականում Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին խոստացել է , որ չի միանալու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ուստի փորձում է պատկերավոր ասած՝ «կռուտիտներ» անի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը