ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԿԱՄՔ Ի ՁԵՌՍ ԱՆՕՐԻՆԻ
Փաստորեն երեք ժամում, մեկ կուսակցության կամոք հնարավոր է Սահմանադրություն փոխել, և ամենակարևորը՝ հիմնավորել, որ կատարվում է հանուն ժողովրդի երջանության: Քաղաքական համատեքստում երջանկություն բառն այնքան էլ զարմանալի չէր: Արդեն կառավարության ծրագրում՝ իբրև նպատակադրում ամրագրվել էր երջանկություն բառը: Երեկ, կայծակնային՝ երեք ժամում, ԱԺ-ն հասցրեց երջանկացնել նաև ՀՀ նախագահին, որն իր իսկ լուռ համաձայնությամբ՝ կեսգիշերին, սեփական ստորագրությամբ՝ նվաճեց սեփական երջանկությունը, զրկելով ինքն իրեն այսուհետ սահմանադրական փոփոխության տակ ստորագրելու իրավունքից: Իսկ, թե որքան էր ՀՀ նախագահը սրտնեղում սահմանափակ լիազորություններից, դա արդեն բոլորովին կարևոր չէ. կարևորը ժողովուրդը երջանիկ լինի: Դարձյալ Ֆրիկի «Գանգատ»-ի հանգույն, համաձայնենք՝ «արդ այս բանս է հիանալի» և կարելի է երեք ժամում երջանկացնել «ժող.ջանին», այդ դեպքում ի՞նչն է խանգարում հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների, մի երեք ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ…Պատկերացնում եք, թե ինչ համատարած երջանկություն կպարգևեք..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը