Այսօր ես իմացա, որ երկու տարբեր, իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննություն տամ, և այսօր ավագանու նիստի մեկնարկին ինձ քրեական վարչության ներկայացուցիչը հանձնեց ծանուցագիրը։ Այս մասին այսօր` հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը` Ոստիկանության 6-րդ վարչություն հարցաքննության մտնելուց առաջ։
«Գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային, որը, բնականաբար, ունի վարորդ, որն իրականացնում է մեքենայի սպասարկումըմ և վարորդին վաղ առավոտյան տնից դուրս են տարել, բերել են քրեական վարչություն, հետագայում նաև իր կնոջն են այնտեղ հրավիրել և հարցերի բնույթը և գուցե նաև այն արդյունքը, որը կակնկալեին ոստիկանության ներկայացուցիչները այն էր, որ ստացվեր, թե ինքը ֆիկտիվ գրանցված վարորդ է, իսկ ո՞վ է փողը ստանում, ի՞նչ է անում, իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ և այլն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը