24 06 2020

ՍԴ-ն պարտավոր է շտապ արտահերթ նիստ․ Ռուբեն Հակոբյան

ՍԴ-ն պարտավոր է շտապ արտահերթ նիստ․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Վերջին զարգացումներին՝ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի կողմից հապշտապ ընդունված եւ ստորագրված հակասահմանադրական օրենքներին ի պատասխան, ՍԴ-ն պետք է եւ պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ոնենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։ ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումներով։

Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում անձամբ կլինեմ ՍԴ-ի մոտ՝ զոմբիների կողմից ՍԴ-ն հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ