23 06 2020

Սա գլխավոր խաղացողներին մեսիջ է, առևտրի փուլ․ Արա Վարդանյանը՝ ԼՀԿ մասին

Սա գլխավոր խաղացողներին մեսիջ է, առևտրի փուլ․ Արա Վարդանյանը՝ ԼՀԿ մասին

Արա Վարդանյանը գրում է․

«Խորհուրդ Էդմոն Մարուքյանին

Քաղաքականությունը կեղտոտ խաղերի համադրություն է, որում դու որպես անձ, քաղաքական ուժ պետք է կարողանաս մնալ մաքուր։ Ռեալ պոլիտիկսում դա իրոք շատ բարդ է և պահանջում է լուրջ կամային հատկություններ և ամենակարևորը` անձնական անկախություն։

Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ վաղն է տեղեկացնելու ՍԴ դիմելու վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Ի՞նչ է սա նշանակում։
Սա իրականում դաշտում գործող գլխավոր խաղացողներին բանակցություններ սկսելու մեսիջ է, այսպես կոչված առևտրի փուլ։ Ով և ինչ է առաջարկելու այս անգամ դժվար է ասել։ Նիկոլը ըստ ամենայնի սկզբում կփորձի վախեցնել, բայց քիչ անց կհասկանա, որ վիճակը լուրջ է և միայն վախով նա որևէ ձև չունի Էդմոնին համոզել զերծ մնալ այս պրոցեսից։ Որպես առևտրի առարկա կարող են դիտարկվել պաշտոններ, կամ այլ խրախուսումներ։
Մյուս կողմից կա ԲՀԿ-ը որը չի կարող խոստանալ պաշտոններ, այլ կարող է միայն ապագայի մասին խոսելով խոստանալ համագործակցության ինչ որ ձևաչափեր։ Անշուշտ նման վիճակներում երբեք չես կարող բացառել նաև գումարային սակարկումները, բայց դրա մասին չեմ խոսա, քանզի հույս ունեմ, որ այս պահին դրան չեն հասնի։

Որպես ՀՀ քաղաքացի ես խորհուրդ կտամ Էդմոնին դադարեցնել բոլոր հանդիպումները, փակվել սենյակում և հարց տալ ինքն իրեն. Ի՞նչ Հայաստանում է ինքը ցանկանում մեծացնել իր երեխաներին. Նիկոլի միապետությունու՞մ, թե Ազատ և Անկախ Հայաստանում։ Որոշումն միայն իրենն է։
Պահի գայթակղությունն իրոք մեծ է, քաջ գիտակցում եմ, որ շատ և շատ քաղաքական միավորներ կերազեին հայտնվել նման վիճակում և լուծել իրենց նեղանձնային բազում խնդիրներ, ԲԱՅՑ այս անգամ հարցի տակ է իր իսկ երկրի ապագան։

Հույս ունեմ, որ Էդմոնը գիտակցում է իրավիճակի լրջությունը և ճիշտ որոշում կկայացնի...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ