23 06 2020

Արմեն Սարգսյանը ևս ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր անգործություն դրսևորելու համար. Վահե Եփրիկյան

Արմեն Սարգսյանը ևս ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր անգործություն դրսևորելու համար. Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, էդ որ ուրախ-ուրախ ստատուս ես գրել՝ հպարտանալով հանցագործներովդ, ստիպված եմ քեզ հիասթափեցնել՝

Սահմանադրական կարգի տապալում հանցակազմի պարագայում դու հանցանքն արդեն որպես արհեստ ես կատարում՝ սկսած《Հայաստանը վարչապետ չի ունենա կամ ես կլինեմ վարչապետ》լոզունգով իշխանության բռնազավթումից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 2 ֊ին ԱԺ պաշարում, Նախագահ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո դատարանների շրջափակման օպերացիայից մինչև այսօրվա ԱԺ ֊ի նիստը՝ չկասկածես՝ շատերն են ինքնախոստովանական ցուցմունքներ տալու՝ հենց քո դրդմամբ են այսօր հանցանք գործել։

Հիմա ըստ էության՝ փաստ է, որ Սահմանադրական կարգի տապալումն ու իշխանության յուրացումը միտված է նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդարադատության իրականացման հնարավորությունը բացառելուն, մինչդեռ մինչևիսկ այսօրվա հանցագործությունների տեղատարափը չի կարող հասցնել քեզ բաղձալի նպատակիդ ու Քոչարյան կոչված վախիդ փարատմանը՝ նույնիսկ վեց դատավորի կազմով ևս Սահամանդրական Դատարանը կարող է քվորում ապահովել ու ձայների մեծամասնությամբ որոշում կայացնել՝ ինը դատավորից երկուսը կհեռանան, Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ անդամ, իսկ Վահե Գրիգորյանն այս վարույթին չի մասնակցում, ուստի նույնիսկ վատթարագույն սցենարի պարագայում հանցավորությունդ չի արդարացնելու նպատակներդ։

Բացի այս ԲՀԿ-ն արդեն դիմել է ԼՀԿ ֊ը Սահմանադրական Դատարան դիմելու առաջարկով, մնում է՝ ԼՀԿ-ը հնարավորինս շուտ արձագանքի այդ առաջարկին, հասցնեն դիմում ներկայացնել ՍԴ, այդժամ ՍԴ-ը կհասցնի յոթ օրվա ընթացքում որոշում կայացնել այսօրվա ԱԺ ընդունած օրենքները հակասահամանադրական ճանաչելու մասին, քանի որ այսօր հանցավոր ԱԺ ոտնահարեց և՛ օրենքը Նախագահի կողմից ստորագրելու, և՛ օրենքի՝ առաջին ընթերցումից հետո ՍԴ ուղարկելու պահանջները, և չգիտես՝ որ կարգավորմամբ կամ տրամաբանությամբ որոշեց՝ յոթ օր անց Միրզոյան Արարատը կհրապարակի հանցավոր օրենքը։

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ը, Գլխավոր Դատախազին, ապա վերջիններս միանշանակ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանզի թեև պատգամավորներն օգտվում են պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց կարող էին ձերբակալվել հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո՝ ԱԺ նիստի ընթացքում բացահայտ հանցագործություն էին կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածներով։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ևս ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր անգործություն դրսևորելու համար։

Որևէ իշխանություն հավերժ չէ, զարմանալի է՝ մի՞թե մի փոքր ևս սեփական անփառունակ իշխանությունը երկարացնելու համար արժեր ինքդ քեզ ու էդ ջահելներին տանել նվազագույնը տասը տարով ազատազրկման դատապարտման։

Հ.Գ. Երբեք ու որևէ մեկն օրենքն ու իրավունքը Հայաստանում այնքան չի պղծել, որքան դու, իսկ սարսափելին այն է՝ հանցանքներդ կոնկրետ անձի կամ անձանց դեմ չեն ուղղված, այլևս դու գործում ես ընդդեմ ՀՀ շահերի, և վստահաբար կարելի է քեզ կոչել հանցագործ ու դավաճան։

Նիկոլն՝ ընդդեմ Հայոց պետականության։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ