Վարկած է շրջանառվում, որ Սահմանադրական Դատարանը չի կարող քննել մի գործ, որն իր անդամներին է վերաբերվում, այսինքն կա շահերի բախում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա գրել է. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ԱԺ-ն չի կարող օրենք ընդունել, որն ԱԺ-ին ու իր անդամներին է վերաբերվում:
Օրինակ, չի կարող բարձրացնել պատգամավորների աշխատավարձները, կամ պարգևավճարներ սահմանաել:
Եվս մի օրինակ, չի կարող օրենք ընդունել, որ ասենք Սահմանադրության փոփոխությունները չի կարող վավերացնել ՀՀ նախագահը, այլ միայն ԱԺ-ն է որոշում, դրանով բարձրացնելով ԱԺ լիազորությունները: Ակնհայտորեն այստեղ շահերի բախում կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը