22 06 2020

Լազարևյան ակումբը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը

Լազարևյան ակումբը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը

Lազարևյան ակումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին և հասարակություններին։

«Միջազգային «Lազարևյան ակումբի» խորհուրդը ողջունում է Հայաստանի վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին։ Ակումբի անդամները ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի կալանքի ողջ պատմության ընթացքում բազմիցս հանդես են եկել քաղաքական հետապնդումներից և դատական մարմինների հանդեպ ճնշումներից հրաժարվելու կոչով, ընդդեմ անցյալի և ներկայի միջև հաշիվներ մաքրելու փիլիսոփայության, որը կարծես իր մեջ կրում է «ազգային մաքրում»։ Ամեն ինչ իր ժամանակին է լինում, այդ թվում՝ պատմությանը գնահատական տալը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ազգային մասշտաբի գործիչներին։ «Մի՛ դատեք, որ չդատվեք»։

Լազարևյան ակումբի մարդիկ բացառություն չեն։ Մենք ճշմարտության մենաշնորհ չունենք, առավել ևս՝ ցանկություն միջամտելու Հայաստանի կամ Ռուսաստանի ներքին գործերին։ Սակայն որոշ երևույթներ ակնհայտ են։ Համաճարակի բուռն շրջանում՝ սույն թվականի մայիսի 3-ի մեր ուղերձում,  մենք ասել էինք․ «Ամենայն հարգանք ունենալով մեր երկրներում քաղաքական գործընթացների և ինքնիշխան ներքին գործերի հանդեպ՝ ցանկանում ենք ընդգծել, որ մահացու սպառնալիքը ներքաղաքական պառակտումների ժամանակը չէ, ինչ պատրվակներով էլ որ դրանք ներկայացվեն։ Մենք նախկինում ևս մեր քաղաքացիական հանրությունում պառակտումների կողմնակից չենք եղել։ Այժմ ևս մենք իշխանություններից և ընդդիմությունից, մեր բոլոր քաղաքացիներից ակնկալում ենք չարիքի դեմ պայքարի ջանքեր, այլ ոչ թե ինքնաոչնչացման առիթների բազմապատկումներ»։

Մենք ցանկանում ենք դա այժմ ևս հաստատել։ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով դեռ անհրաժեշտ բոլոր եզրահանգումները չեն, որոնք պետք է արվեն։ Փորքիկ Հայաստանը, ինչպես և մեծ Ռուսաստանը, շատ թանկարժեք են մեզ համար, որպեսզի ռիսկի տակ դրվի նրանց ներքին կայունությունը, մեծացվի քաղաքական դիմակայության աստիճանը։

Մոսկվայում կայանալիք շքերթը լավ առիթ է հիշեցնելու, թե ինչի են ընդունակ մեր ժողովուրդները, երբ նրանք միասնական են իրենց ներսում և միմյանց հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ