22 06 2020

Նաիրա Զոհրաբյանն իր մասին օպերատիվ տվյալներ է հաղորդել ոստիկանների համար

Նաիրա Զոհրաբյանն իր մասին օպերատիվ տվյալներ է հաղորդել ոստիկանների համար

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ 

«Պատկան մարմինների աշխատանքը թեթեւացնելու եւ առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ վաղը՝ 22. 06.2020 թվական, տանից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի եւ Dior-ի քարտեր ու love by Kilian օծանելիք։
Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը եւ Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։

Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։
Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում։
Պատիվ ունեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ