20 06 2020

Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. Միքայել Մինասյան

Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» շարքի 10-րդ հոլովակը՝ «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» խորագրով։

«Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան»,-ասել է նա։

Միքայել Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ապագայից վախենում է, որովհետև հասկացել է՝ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։

«Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա

Նախկին դեսպանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի։

«Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլխամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»,-ասել է նա։

«Ես մի բան եմ հասկացել, երբ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի թեմայով ղժղժում է, գոռում կամ փիառ է անում, տակը միանշանակ կամ քաղաքական շահ կա կամ իր գրպանի շահը. 

 

«Պատմել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ առաջարկ արեց՝ մուծել ինչ-որ սիմվոլիկ գումար՝ «իքս» հիմնադրամի և չխառնվել Հայաստանի գործերին և ապրել երջանիկ: Հասկանում եք չէ՞, որ այդ պատմության ճշմարտացիության ապացույցը մի բանում է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս չկան օլիգարխներ և կան միայն խոշոր սեփականատերեր:

Մյուսը ծխախոտի թեման է: Հիշում եք չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը «բիչոկ» էր հավաքում և Աննա Հակոբյանը ասում է, որ ամեն ծխախոտի տուփից պետք է վճարենք: Անընդհատ իրենց ընտանեկան թեման ծխախոտային արտադրության մասին էր, հիշո՞ւմ եք․ չէ՞ Կրասնոդարը, Վորոնեժը, Սոչին: Ի դեպ՝ ոստիկանությունը փորձում է հերքել ծխախոտի պատմությունը, բայց ՊԵԿ-ը հերքում է՝ ասելով, որ քրեական գործ հարուցված չէ»։

Միքայել Մինասյանի խոսքով՝ սկզբում իրենք հերքում էին, որ չկա այդպիսի բան, հետո ասեցին, որ չկա այդպիսի ինքնաթիռ, սակայն Ռուսաստանի հեռուսատընկերությունները պտտեցին մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է ինքնաթիռը, որի մեջ կա ծխախոտ: Ըստ նախկին դեսպանի՝ դրանից  հետո ՊԵԿ նախագահի մակարդակով ասացին, որ չեն հարուցում քրեական գործ, որովհետև մենք ինքնիշխան երկիր ենք՝ եթե Ռուսաստանը չի հարուցում, մենք էլ չենք հարուցում:

 

«Ժողովուրդ վատ նորություն՝ Ռուսաստանում հարուցված են քրեական գործեր: Փաստաթղթում երևում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը 2020 թվականի հունիսի 17-ին հարուցել է քրեական գործ՝ հանցավոր խմբի կողմից Հայաստանից Ռուսաստանի Վորոնեժ քաղաք առանձնակի խոշոր չափի մաքսանենգ ծխախոտի ներմուծման փաստի առիթով: Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ է ներմուծվել 15660 տոնն կամ 710 հազար տուփ  մաքսանենգ ծխախոտ: Ծխախոտի խմբաքանակը չի ունեցել Ռուսաստանի օրեսդրության պահանջներին համապատասխանող մակնշում և ձևակերպված է եղել, որպես կենցաղային սպառման ապրանքներ»,- ընդգծեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ