Գլխավոր դատախազը խոստովանեց, որ այն ժամանակ օրենքով պետք է Նիկոլ Փաշինյանին մանդատից զրկեին, գործ հարուցեին, բայց ինքը դա չի արել, որովհետև փոխվարչապետը իրեն գրել է: Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովում ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա Արթուր Դավթյանին հորդորեց հրաժարական տալ, որովհետև մեկ անգամ արդեն հետ քայլ արել է, թող ուրիշ դատախազ գա, միջնորդություն ներկայացնի, նոր շարունակեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը