15 06 2020

Կամ դիմակ ենք կրելու, կամ հաղթահարելու ենք այսպես՝ ով պիտի մահանար, մահանա. Փաշինյան

Կամ դիմակ ենք կրելու, կամ հաղթահարելու ենք այսպես՝ ով պիտի մահանար, մահանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նշել է, որ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ըստ որի դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Տասնյակ երկրների, այդ թվում, վարակից ամենաշատը տուժած Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը վճռորոշ ազդեցություն ունի: Ուզում եմ ասել, որ սա այսօր է հրապարակվել, այսինքն՝ դիմակների հետ կապված համոզմունքն առկա է այս փուլում: Նախկինում դիմակների էֆեկտիվության հետ կապված նման համոզմունք չի եղել: Հետևաբար հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են տարբեր տեղերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նույն հոդվածի՝ դիմակները խիստ անհրաժեշտ են առողջ մարդկանց ևս, որոնք հնարավորություն են տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Այս պարագայում դիմակը էֆեկտիվ միջոց է: Նիկոլ Փաշինյանը մեջբերել է հոդվածից ևս մեկ հատված, ըստ որի, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոններն այդքան շատ արդյունքներ չեն տվել: Արդյունքներն առավել շատ տեսանելի են եղել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո:

Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սսոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը:

Անկախ նրանից, թե ինչ մեթոդով վարչական, թե այլ, մինչեւ չպահենք դիմակ կրելու կանոնը, մենք կորոնավիրուսի խնդիրը չենք կարող լուծել: Այ

«Կամ էլ հաղթահարելու ենք հետեւյալ կերպ. ով պիտի մահանար՝ մահանա, եւ մնան միայն նրանք, որոնք կհաղթահարեն հիվանդությունը: Մենք երեկ 42 տարեկան մահացության դեպք ենք ունեցել»,-ասաց վարչապետը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ