Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Որոշել եմ վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները»,- քաղաքական գործչին մեջբերում է մամլո ծառայությունը: Վերջինս մեկնաբանել է, որ երկու շաբաթ առաջ որոշել է կարճաժամկետ արձակուրդ վերցնել իր հասցեին հնչած «ռադիոհաճախականության ռեսուրսների վերաձևակերպման» գործին ներգրավվածություն ունենալու մեղադրանքների ֆոնին: Այդ որոշումը կայացվել է «քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար»:
«Ցանկանում են հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ այդ գործին, իսկ իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Աբիլգազիևը:
«Այսօրվա դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին և պայքարում է դրա հետևանքների դեմ տնտեսության համար, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,- ասվում է Աբիլգազիևի հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը