ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ կապված իր պաշտպանյալի դատական նիստերի հետաձգման հետ։
Նա մասնավորապես նշում է․ «Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:
Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը