Ես հիմա գնում եմ հարցաքննության, բայց չգիտեմ՝ ինչ հարցերի եմ պատասխանելու, որովհետև ոչ մի մեղադրանք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ես պատրաստ եմ. նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը-տեղին՝ բոլոր ոլորտներում։
Այսօր ամեն օրը իր վնաս է ժողովրդին պետությանը` արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական, առողջապահական խնդիրներ, համաճարակի: Կառավարությունը բոլոր ուղղություններով ձախողվել է։
Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում է, մարտին ասել եմ, աշխատանքը չեմ գնահատում: մարզում, մարզկենտրոններում մինչեւ այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեն, թեստեր վերցնեն։ Մարզերում սաղ ժողովուրդը շփվում են, սաղ տարածվում ա, էսօր Երեւանում ասում են՝ բոլորդ մասկա դրեք, թե չէ տուգանվում եք: Ժողովրդի մեծամասնությւոնը վարակված ա, պետք է թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում։ 300–400 հազար մարդ անգործ ա։ Երեք ամիս հետո սով ա լինելու»,– ասաց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը