Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առհասարակ վարչապետն իրավունք ունի՞ ի պաշտոնե ուղերձ հղել ժողովրդին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նման լիազորությամբ օժտված են բացառապես ՀՀ նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը։ Ո՛չ թե վարչապետը։ Ավելին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը ևս նման լիազորությամբ վարչապետին չի օժտել (վարչապետի լիազորությունները սահմանված են օրենքի 7-րդ հոդվածում):
Ուստի արդյո՞ք առավոտից բարձրախոսներով գլուխներս հարդուկող ուղերձը ինքնին իրավաչափ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը