26 06 2024

Նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին. Զախարովա

Նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին. Զախարովա

Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին:

«Կարևորը այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե՝ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ