«Շատ վատ նախադեպ էր։ Մտածում եմ՝ սա նախապե՞ս ծրագրված էր, թե առանձին իրավաբանների մոտեցումն է՝ այս հարցի շուրջ։ Եթե առանձին իրավաբանների մոտեցումն է, ապա պետք է վերանայվի, սա խայտառակություն է։ Արդեն ութ ամսից ավելի է, ինչ դատական նիստերն ընթանում են, մարդիկ հետևում են, բայց հիմնական դատալսումները նոր են սկսվում և հենց վկաների հարցաքննությունը պետք է լիներ հրապարակային։ Մարդիկ վկաներին լսելով կարող են իրենց դատողությունը անել՝ ի վերջո, Արմեն Աշոտյանը, լինելով ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահ, մեկ տարուց ավել է, ինչ անազատության մեջ է՝ ճի՞շտ է դատախազությունը, թե՝ ոչ», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը