2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 1 130 դեպք, 2023թ. նույն շրջանում այդ ցուցանիշը կազմում էր 981։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Քննչական կոմիտեի թմրանյութերի անօրինական շրջանառության և թրաֆիքինգի հետաքննության վարչության պետ Հովհաննես Ղամբարյանը։
«2022թ. գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2 266 դեպք։ 2023թ. աճը կազմել է 123,7 տոկոս կամ 2 804 դեպքով ավելի, քան 2022թ.։ Անցած տարի պարզվել է 5 070 դեպք։ 2023թ. 2 802 դեպք վերաբերել է թմրանյութերի անօրինական իրացմանը, այն դեպքում, երբ 2022թ. այդ դեպքերը կազմել են 1 031։ 2024թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է մաքսանենգ ճանապարհով երկիր թմրանյութի ներմուծման 182 դեպք, նախորդ տարվա 26-ի դիմաց»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը