«Ես մի բան չհասկացա։ Դուք, իրոք, հիմա կարդում եք հենց տե՞քստը: Նա դա ասե՞լ է»,- այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը վերցրեց հայերից և հանձնեց Ադրբեջանին» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից։
«Ուզում եմ ճշտել, թե ո՞ր տարում է դա տեղի ունեցել»,- շարունակել է նա՝ հարցնելով. «Ինչպե՞ս է կոչվում այս մարդը»:
Լրագրողը կրկնում է, որ այդ հայտարարությունն արել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Զախարովան ասել է. «Կցանկանայի վերադարձնել այն թեզը, որը հորինվել է մյուս կողմից. երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ»,- ասել էր Ա. Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը