26 06 2024

Որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում․ Մարանդյան



ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունների մասին մամլո ասուլիսի ժամանակ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, անդրադարձել է այն նախաձեռնությանը, ըստ որի տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը։ 

«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խոսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետապնդվող տրանսպորտային միջոցները գտնելու համար։ Ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար »,- նշեց նա։ 

Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ այլ դեպքերում, այս եղանակով տվյալների ստացումը, համարվելու է իրավախախտում։ 

«Որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում։ Տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց»,- ընդգծեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ