73-ամյա պապիկին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների և ձերբակալությունների շարքին:
«Ունեն տեսանյութ, որում երևում է, որ մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակ, ականջը վնասվում է, մի քանի քայլ առաջ է գնում գետնից մի փայտի կտոր վերցնում և ոչ թե հարվածում, այլ թեթև գցում առաջ: Դրա անունը դրել են խուլիգանություն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը