12 06 2020

Lավ էր՝ չտայինք էդ օգնությունը, ասեինք ոնց ուզում եք՝ ապրեք. Փաշինյան

Lավ էր՝ չտայինք էդ օգնությունը, ասեինք ոնց ուզում եք՝ ապրեք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց, թե ինչ-որ իմաստով Կառավարությունը նպաստեց կորոնավիրուսի համաճարակի տարածմանը:

Ահա թե, ըստ նրա, դա ինչպես տեղի ունեցավ.

«Հիշում եք՝ էն ճգնաժամի ամենասկզբում էս դահլիճում էլ ինչքան հարց բարձրացվեց՝ բա չգրանցված աշխատողները, չգրանցված աշխատողները, բա նրանք ո՞նց են ապրելու, սոցիալական ի՞նչ պրոբլեմ են ունենում՝ եթե չօգնեք:

Եվ մենք, իհարկե ոչ միայն այդ պատճառով, հասկանալով խնդիրը՝ ի՞նչ արեցինք. ձևակերպեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով ենթադրաբար չգրանցված աշխատողներին տալիս էինք օգնություն: 9-րդ ծրագրի շրջանակներում մենք 187 հազար մարդու կամ երեխայի օգնություն ենք տվել: Եկավ հաջորդ հարցը՝ բա էս օգնությունը էս մարդիկ ո՞նց ստանան: Եթե չեն աշխատում՝ բնական է, որ ոչ քարտ ունեն, ոչ բանկային հաշվեհամար ունեն: Մենք մտածեցինք, որ բանկային համակարգով պիտի տանք: 187 000 մարդու ուղարկեցինք բանկային համակարգեր՝ իրենց օգնությունը ստանալու, էն հույսով, որ բանկերում հակահամաճարակային կանոնները կպահեն: Էդ 187 հազար մարդիկ ստացան իրենց օգնությունը և, մեծ հավանականությամբ, չպահպանեցին հակահամաճարակային կանոնները:

Հիմա որ հետադարձ նայում եմ, լավ էր՝ չտայինք էդ օգնությունը: Չտայինք, ասեինք ոնց ուզում եք՝ ապրեք, գոնե համավարակի էս թվերը չլինեին: Էսօր մեր աչքն էին մտցնում ուրիշ երկրների օրինակներ, որտեղ համավարակի տարածվածության առումով ունեն հաջողություններ, էդ երկրներում էս մարդկանց մի կոպեկի օգնություն չեն տվել: Մի կոպեկ: Հետևաբար, եթե մենք էսօր թվայնացում ունենայինք, եկամուտների համատարած հայտարարգրում ունենայինք, կանխիկի ծավալների նվազում ունենայինք, փողի հետ գիտե՞ք ինչքան վարակ է ռարածվում: Հիմա մենք ասում ենք՝ 103 միլիարդի օգնություն ենք հասցրել մեր քաղաքացիներին, էս 103 միլիարդի հետ 103 միլիարդ էլ վիրուս է պտտվել: Հիմա օգնի՞նք, թե չօգնեինք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ