2020 թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 702 հոդված, որոնցից 143-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 558-ը՝ չեզոք։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կարեն Հարությունյանը գրել է․ «Արտակարգ դրության պայմաններում, մայիսի 19-ին պարետ Տիգրան Ավինյանը Ֆիրդուսի կառուցապատումն իրականացնող աշխատանքային խումբ ա ստեղծել, որտեղ ներառված ա (նստած կարդալ) Նարեկ Սարգսյանը, որպես ծրագրի գլխավոր ճարտարապետ։ Մեսչյանին էլ երևի դրել են, որ Նարեկի համար երգի «Ո՞ւր էիր Աստված»։ էն նույն Նարեկը, որն իրանով արեց բոլոր նախագծերն ու ապականեց ամբողջ Երևանը։ Որը նախագծեց «հյուսիսային պողոտա» այլանդակությունը»։
Վերջին տասնօրյակում, երբ Հայաստանում բժշկական դիմակներ կրելը բոլոր վայրերում դարձավ պարտադիր, պարետ Տիգրան Ավինյանը երբեմն հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, երբ առանց բժշկական դիմակ հաճախել է տարբեր ժամանցի վայրեր։
Ըստ լրատվական հրապարակումների` հրաժարականները շարունակվելու են․ «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, երեկվա աղմկոտ հրաժարականներն այսքանով չեն սահմանափակվի: Մինչ բոլորը կարծում են, թե, ըստ տրամաբանության, հաջորդ հրաժարականները պետք է տան կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պարզվում է` ավելի շուտ պատրաստվում է գործադիրը լքել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը»։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով պարետատան աշխատանքներին և թերացումներին, գրել է․ «Տիգրան Ավինյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված պարետատան աշխատանքը հրաշալի կերպով տապալելու համար: Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան նաֆարով հանդերձ` աներձագով, եղբոր տղայով, կնոջ վարսավիրով, բարձր աշխատավարձ ստանա` երկիրը ատելության դժոխքի վերածելու, տնտեսությունը պայթեցնելու և «կիրթ ու կառուցողական» Ալիևի կոշիկները լիզելու համար: Բախտներս բերեց, որ ժողվարչապետն ամաչեց ասել, որ պետությունն արտասահմանյան գործակալների որջ դարձնելու համար պետք է հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ստանա նաև Լարիսա Մինասյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը