Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջերս քաղաքական դաշտում ակտիվ քննարկվող կոնսոլիդացիային։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կոնսոլիդացիան, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, արդեն տեղի ունեցած փաստ է:
Կոնսոլիդացիան այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունը արդեն չի վստահում ու չի աջակցում Նիկոլ Փաշինյանին: Իշխանության միակ աղբյուրը` ժողովուրդը, կոնսոլիդացված է:
Մնում է այդ կոնսոլիդացիան վերածել քաղաքական կոնկրետ արդյունքի` Նիկոլ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից: Այսքան բան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը