Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերը դիտել և հիշում են 60-70-ական թվականներին բոլորի կողմից սիրված «Անժելիկան և թագավորը» ֆրանսիական ֆիլմը։ Հիշենք ֆիլմից մի հատված․
Թագավորը (Ժակ Տոժա) հյուրընկալվում է մեծահարուստ Ժոֆրե դե Պեյրակի (Ռոբեր Օսեյն) կալվածքում և ճոխ ընդունելության արժանանում (հիշենք Ծառուկյանի դստեր հարսանիքը), ապա անակնկալ հեռանում է և հրամայում կալանավորել և սնանկացնել Ժոֆրեին։ Ժոֆրեի գեղեցկուհի կինը՝ Անժելիկան (Միշել Մերսյե) հուզված այս ամենից, հարցնում է իր փաստաբանին (Ժան Ռոշֆոր)․
-Չէ՞ որ Ժոֆրեն այդքան նվիրված էր թագավորին, ինչու՞ նա այդպես վարվեց Ժոֆրեի հետ։
Փաստաբանը պատասխանում է․
-Թագավորը չի կարող հանդուրժել, որ Ֆրանսիայում կարող է իրենից ավելի հարուստ մարդ լինել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը