Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավանականություն կա արտակարգ դրությունը երկարաձգելու մասով:
«Բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարձգվի:Այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց՝ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահապան խնդիրներից մեկը առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել:
«Մենք այստեղ էլի առաջնորդվում ենք ճգնաժամը որպես հնարավորություն հայեցակարգով, եւ հույս ունենք, համոզված ենք, որ այս պայքարի համատեքստում մենք լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում եւ համակարգը այս համավարակի արդյունքում էականորեն կուժեղանա, եւ մենք կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ: Պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա եւ բարձրանում է:
Այո, սկզբնական շրջանում, երբ նրանք նոր էին ներգրավված, կային որոշակի խնդիրներ եւ այսօր էլ կան, բայց մենք ամեն օր ավելի քիչ ահազանգեր ենք ստանում: Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի աշխատողներին, դուք տեղյակ եք, որ մենք այդ քաղաքականությունն արդեն որդեգրում ենք, որ պոլիկլինկաներում աշխատողների աշխատավարձը դեռ նախորդ տարվանից ավելացել է: բայց մենք ընթացիկ այս իրավիճակում կառավարությունը քննարկում է եւ բոլոր անհրաժեշտ որոշումները, այդ թվում ֆինանսական, կկայացվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը