09 06 2020

Փաշինյանը օգնություն է խնդրել Տեր-Պետրոսյանից․ հատուկ գործողություն Ծառուկյանի հայտարարությունից առաջ․ Politik.am

Փաշինյանը օգնություն է խնդրել Տեր-Պետրոսյանից․ հատուկ գործողություն Ծառուկյանի հայտարարությունից առաջ․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է դժվարին կացության մեջ։ Նա՝ քաղաքական դաշտում մնացել է միայնակ, չունի դաշնակիցներ, հանրության ստվար մասը արդեն չի վստահում իրեն, իսկ իր ամուլ թիմը չի կարողանում  հենարան դառնալ իր համար։

Փաշինյանի իշխանության համար հատկապես անհույս ժամանակներ սկսեցին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծրագրային ելույթով հանդես եկավ և նշեց, որ կառավարության 100 տոոկս կամզը տապալել է իր աշխատանքը․«Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը,  տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: Դիմում եմ  Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին, պատրաստ եմ անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը»,-հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը՝ հավելել, որ հապաղելու ժամանակ չկա․«Երկիր ենք կորցնում»։

Պարզվում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախապես տեղյակ են եղել Ծառուկյանի կողմից նախաձեռնվող գործընթացին։ Ըստ ամենայնի՝ ներսում իրենց տեղեկատուներն ունեն։ Փաշինյանը լավ հասկանալով Գագիկ Ծառուկյանի խոսքի ազդեցությունը փորձել է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

Փաշինյանը փորձել է նախապես քարոզչական այնպիսի ֆոն ապահովել, որպեսզի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը դիտարկվի, որպես քայլ պետության դեմ։ Հենց այս նպատակով նա խնդրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա մի հայտարարություն տարածի, որով իշխանության դեմ արտահայտվողները դիտարկվեն դավաճանություն։ Փաշինյանի այս խնդրանքի արդյուքնում ծնվել է Տեր-Պետրոսյանի սիլոգիզմը։

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հայտարարությունցի ժամեր առաջ տարածում է մի հայտարարություն, որում ամսնավորապես ասվում էր․«Պարզագույն սիլոգիզմ․

a)      Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b)      Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Իշխանական մամուլը մինչ Ծառուկյանի հայտարարության տարածումը ամենալայն թափով տարածեց Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որպեսզի հենց «դավաճանության» ֆոնին դիտվի ԲՀԿ առաջնորդի խոսքը։ Բայց ելնելով հանրության արձագանքից կարելի է արձանագրել, որ իշխանությունների ծրագիրը տապալվել է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ