ՄԻՊ-ին ուղղված բողոքները հունիսի դրությամբ ավելի շատ են, քան նախորդ ամբողջ տարին: Եթե անցած տարի ունեինք 13140 բողոք, հիմ արդեն ունեն 13300: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Դիտարկմանը, որ սովորաբար բողոքները հիմնականում դատական և իրավապահ համակարգից են, այս առումով որևէ բան փոխվե՞լ է, Թաթոյանը պատասխանեց.
«Ամեն տարի փոփոխվում է, օրինակ, 2018-ին ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից՝ պայմանավորված հավաքներով: Այս տարի կանխատեսում եմ, որ ավելի շատ բողոքներ լինելու են առողջապահական համակարգի, կրթության համակարգի հետ կապված, պարետատան հետ կապված: Դատական համակարգից բողոքները կարծեք թե ստաբիլ դիրքերում են: Բարձր է, իհարկե: Հիմա օրինակ բողոքների մեծ մասը վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերը ժամանակին չնշանակելուն, մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ: Այս առումով լուծումների համար ես դիմել եմ ՍԴ՝ վիճարկելով այն պրակտիկան, օրենսդրությունը, երբ կարող է օրինակ ողջամիտ ժամկետը խախտելով, տարիներով ձգձգվել, որի հետեւանքով մարդը տուժում է և ոչ մի հատուցում չի ստանում դրա համար: Պատկերացրեք, մարդուն աշխատանքից ազատել են, դիմում է դատարան, դա տևում է շատ երկար: Մանավանդ, գործատուն էլ կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան: Դրա համար մարդիկ շատ դեպքերում չեն էլ դիմում դատարան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը