08 06 2020

Վարչապետն արդյունավետություն է բարձրացնում․ նախարարը՝ պաշտոնանկությունների մասին



Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, դա բնականոն պրոցես է. վարչապետը նման որոշում է  ընդունել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնանկություններին:

Անդրադառնալով պաշտոնանկությունների պատճառներին, Պապիկյանն ասաց. «Պաշտոնանկությունները տարբեր են լինում: Տվյալ փուլում մեր գործընկերների պաշտոնավարումը, մի մասինը գուցե իրենց ցանկությամբ, մի մասինը գուցե վարչապետի որոշմամբ, այլևս նպատակահարմար չի համարվել: Պատճառները տարբեր ես, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում: Վարչապետը առաջիկայում ասելիք կունենա կխոսի նաև մանրամասների մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ