Երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակ էր հայտարարում, Հայաստանում դեռ ձեռք էին առնում այդ համաճարակը։ Անլրջությունը սերմանվեց, հիմա չենք կարողանում մեր քաղաքացիներին բացատրել, որ սա լրջագույն խնդիր է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Չենք կարողանում քաղաքացիներին համոզել ու բացատրել, որ լրջագույն խնդիր է, կրեն դիմակները, ախտահանիչ միջոցներ օգտագործեն, սոցիալական հեռավորություն պահեն և դադարեն այդ հարցը տալ՝ արդյոք սա օգնում է։Չի օգնում, նվազեցնում է, կլինի՞ այդ հարցի մասին մտածեք դիմակ կրելով սիրելի հայրենակիցներ։ Այդ անլրջությունը, որ սահմանվել է, թե բա դինոզավրի գրիպ ու մինչև կպարզեին՝ կորոնավիրուսն ում շունն է, եկավ հասավ բոլորիս դռները»,-ասաց Մանե Թանդիլյանը՝ հայրենակիցներին հորդորելով իրավիճակին լուրջ վերաբերվել, ավելի լուրջ, քան կառավարությունն է վերաբերվել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը