06 06 2020

ԶՈւ վերահսկողությունից կարող ենք կորցրած համարել 2000 հեկտար․ Միքայել Մինասյան

ԶՈւ վերահսկողությունից կարող ենք կորցրած համարել 2000 հեկտար․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» շարքի հերթական մասն է հրապարակել՝ այն վերնագրելով «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»։

Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:

Պարզաբանելով, թե ինչու էր դա պետք Ալիևին, Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանի նախկին իշխանությունները պահանջում էին տեղադրել տեխնիկական միջոցներ, որով պարզ կդառնար, թե որ կողմն է խախտում հրադադարն ու հասցեական մեղադրանքներ հնչեցնել:

Ժամանակավոր հրադադարի դիմաց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ