05 06 2020

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցման վրա երկու կրպակ է տեղադրվել․ Խաժակյան

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցման վրա երկու կրպակ է տեղադրվել․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․

«Եթե հիշում եք, 2018 թվականին Հայաստանում տեղի ուենցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը, Հայկ Մարությանը ընտրվեց քաղաքապետ և մեզ բոլորիս խոստացավ նոր Երևան՝ զերծ հին խնդիրներից:

Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս՝ ինչ է եղել Մրությանի օրոք: Մայթով քայլում ես, մեկ էլ պարզվում է՝ անմիջապես մայթի վրա մի հատ բուտկա է հայտնվել: Սա հայտնվել է Մարությանի օրոք, իսկ բառացիորեն օրեր առաջ այստեղ բերել, երկրորդ կրպակն են դրել: Մարդիկ կան՝ աչքեր չունեն և չեն տեսնում, որ սա հետիոտնային անցման վրա է»,- նշեց նա:

«Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ՝ հետիոտնային անցումն անցում ես, հո՛պ բուտկա, ի՞նչ բուտկա է, Մարությանի օրոք, այս մի քանի օրը տեղադրված բուտկա»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հանձնարարակի համաձայն կրպակը պետք է ապամոնտաժվեր, սակայն ապամոնտաժում չի եղել, պահպանվել է, կողքն էլ ավելացվել է մյուս կրպակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ