Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս մարդը մեր երկրի օրենսդիր մարմնում լուրջ պաշտոն է զբաղեցնում: Այն, որ ինքը մեզ ատում է (մեզ ատելը քայլոների բրենդն է, ինքը քայլոներից չէ, բայց շատ է ուզում այդպիսին երևալ) նորություն չէ, բայց ուշադրություն դարձներք նրա խոսքին, երբ հաստատում է, որ «5-րդ ալիքը» Արցախում արգելափակված է: Ենթատեքստի մեջ չեմ ուզում մտնել, իր դեպքում ՝ նորմալ է, կզարմանայի եթե ուրիշ կերպ արտահայտվեր, բայց գեղեցիկ չէ ,երբ լրագրողներից ոչ ոք չի հարցնում, որտեղից իրեն այդ ինֆորմացիան, և եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ինքը որպես օրենսդիրի անդամ, միջոցներ ձեռք չի առել, որ կանխվի լրատվամիջոցի արգելափակումը, ինչո՞ւ չի վերցրել հեռախոսը և չի զանգահարել Արցախ, ինչո՞ւ չի հորդորել նրանց ձեռնպահ մնալ նման գործելաոճից:
Հիշեցում. Ալիքի արգելափակման «աչքալուսանքը» բերեց մեզ հայտնի տխրահռչակ «անկախ» պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը