Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին։ Այս մասին հայտնել է Sputnik Georgia-ն՝ Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությանը հղում տալով։
Հայտարարությունում ասվում է. «Համավարակի ընթացքում Վրաստանի իշխանությունները սերտ կապի մեջ են հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև: Շփումը շարունակվում է նաև նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Վրաստանի անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը