03 06 2020

Իշխանությունը զբաղված էր հանրաքվեով, դրա համար այս օրին ենք․ Էդմոն Մարուքյան



Մոտավորապես 2 ամիս է՝ բանկերի մոտ հերթ է, միջամտություն չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Տեղադրել նկարներ, որ իբր թե սա նոր եղավ, այդպես չէ։ Երկար ժամանակ է՝ իրավիճակն այդպիսին է։ Համապատասխան մարմիններն իրենց առջև դրված աշխատանքը չեն կատարել։ Լավ է ուշ, քան երբեք։ Գոնե այսօրվանից սկսած հեռավորությունը պահպանվի, բանկերում հերթ պահեն։ Ես խոսել եմ ԿԲ նախագահի հետ, ասաց, որ աշխատում են, որ բանկերում կես-կես են աշխատել, որ առողջ մարդիկ ունենան։ Բայց բանկը պետք է համաչափ սպասարկի բոլորին, ավելացնի օրինակ աշխատաժամերը։ Եթե հնարավոր է կանխել մարդկանց կուտակումները, պետք է անել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ