Պատգամավորներն այսօր ընդունեցին «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ։ Վարման կարգի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը հակասահմանադրական և խնդրահարույց է։ Նա հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, որպեսզի իրենց ձայներով չապահովեն դրա անցնելը։ Նա կոչ արեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը։
Դրանից հետո ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից խնդրեց 20 րոպե ընդմիջում, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց այն։
Ընդմիջումից հետո պատգամավորները 83 կողմ, 16 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեցին նախագիծը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը