01 06 2020

Վարչապետը ինձ թուղթ է փոխանցել, Մարուքյանը սուրճ է խմել․ մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու․ Ուրիխանյան



ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ վերջինս նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։

«Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում, և ձեզանից շատերը, հարգարժան իմքայլականներ, կոնտակտի մեջ է եղել, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու», - ասաց Ուրիխանյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ այս հարցին ինքը պատասխանել է՝ նկատելով, որ հնարավորության դեպքում նորից կանդադառնա այդ հարցին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ