Տանյա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սարսափեցնող վիճակագրություն֊ թեսթավորվածների 36% ֊ վարակված են։ Այսօր արվել է 984 թեսթ, որից 355֊ը դրական։
Այսինքն եթե արվեր 10000 թեստ կունենայինք 3500 նոր վարակակիր։ Վերջին օրերի տվյալներով թեսթերի ընդհանուր քանակի և վարակվածների հարաբերակցությունը միջինում կազմում է 30֊35%։
Հարց ֊ վարակի տարածման կանխարգելմանը ինչով օգնեց ԱԺ֊ում ափալ թափալ ոտքի վրա ընդունված օրենքը/31մարտի/ որն իշխանություններին օժտում է վերահսկողության տոտալ լիազորություններով , օգտագործելով բջջային հեռախոսի տյլալները։
Հիշեցնեմ, որ օրենքի ընդունման պահին կար 650 վարակակիր, այսօր այդ թիվը արդեն մոտ է10000֊ի։
Հարց իմ հեղափոխական ընկերներին֊ ինչ տվեց այդ օրենքը՞ , բացի մասնավոր կյանքի իրավունքի կոպտագույն խախտման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը